suren

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակում է մտերիմներին տեղավորել ՊՆ-ում, Նա իրեն օգնական է տարել Մանե Մարկոսյանին, ում 2021-ի օգոստոսին նշանակել էր ՀՀ փոխվարչապետի օգնական, իսկ այդ ժամանակ փոխվարչապետի լիազորություններն իրականացնում էր հենց ինքը՝ Պապիկյանը:

suren

Կայքը գրում է. «Պաշտպանության նախարարի երիտասարդ օգնականը եղել է նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի օգնական:

suren

Բնավ կասկածի տակ չդնելով Մարկոսյանի մասնագիտական կարողությունները, ամեն դեպքում նշենք, որ պաշտպանության ոլորտը սպեցիֆիկ է, պահանջում է որոշակի հմտություններ, ուստի 23 տարեկանում վաղ է Պաշտպանության նախարարի գրությունների հիման վրա փորձառու կադրերին և զինվորականներին հանձնարարականներ տալու, ավելին՝ նախարարին ուղղված նրանց գրությունները ֆիլտրելու համար: