Փարիզի Աստվածամոր տաճարի կամուրջը լուսավորվել է հայկական եռագույնով

Ինչպես գիտենք, հայերի ու ֆրանսիացիների  միջև բարեկամությունը դարավոր է: Պետական մակարդակով Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատվել են 30 տարի առաջ՝ այս օրերին, սակայն մինչ այդ էլ ջերմ ու բարեկամական են եղել երկու ժողովուրդները՝ պատրատս մշտապես իրար օգնելու ու աջակցելու:

Ամուրանալի ու անգնահատելի է բարեկամ ֆրանսիացի ժողովրդի օգնությունը հայերիս համար ճակատագրական ու դժվարին օրերում, իսկ մշակութային ու քաղաքական ոլորտներում էլ հաստատված լավ հարաբերությունները խոսում են երկու ժողովուրդների մարդասիրության, բարեկամական տրամդրվածության ու  լավ հարաբերությունները շարունակելու  ցանկության մասին: Ինչու ոչ, դրանք խոսում են նաև հայ և ֆրանսիացի ժողովուրդների նմանության մասին:

Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Ֆրանսիան մի խորհրդանշական նվեր մատուցեց բարեկամ հայ ժողովրդին: 30-ամյակի լրանալու օրը՝ փետրվարի 24-ին, Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ գտնվող կամուրջներից մեկը (Pont de l’Archevêché) Փարիզի քաղաքապետարանի նախաձեռնությամբ լուսավորվեց Հայաստանի ու Ֆրանսիայի դրոշների գույներով։

error: Content is protected !!