Կառավարության լրատվական ծառայությունից հայտել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել։ Հայտնի է, որ Փաշինյանն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Բրյուսելում այսօր՝ մայիսի 22-ին, նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։