Իմ մոսկովյան այցը հարուստ բովանդակություն պետք է ունենա. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլին պաշտոնական այցով Ռուսաստան կմեկնի։ Փաշինյանն այդ մասին հայտնեց այսօրվա կառավարության նիստի ժամանակ։

567576-764674

«Այս տարի լրանում է մի շարք երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 30-ամյակը։ Այդ կապակցությամբ ապրիլին նախատեսված է նաև իմ այցը Ռուսաստանի Դաշնություն։ Հիմա այդ այցի նախապատրաստական փուլում ենք»,–ասաց Փաշինյանը։

6758-59478

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել էին Փաշինյանի` Ռուսաստան մեկնելու հարցը։