ishkhan

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին առաջարկել է հանդիպում ունենալ: Հանդիպման ժամանկ ամենակարևոր հարցերի շուրջ պետք էքննարկումներ անեին։ Մասնավորապես, նշվում է, որ փաշինյանն ցանկացել է Արցախի հարցը քննարկել նրանց հետ։

Ծովինար Խաչատրյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ Փաշինյանն առաջարկել է հանդիպել ու քննարկել Արցախի բանակցային թեման:

anna

«Այո, հերթական անգամ եղել է նման առաջարկ, ինչն ընդդիմությունը մերժել է՝ պնդելով, որ հանդիպումը հրապարակային լինի: Հրապարակային քննարկումներ լինում են, օրինակ, ԱԺ քառօրյա նիստերի օրերին կառավարություն- Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ»,- մեզ հետ զրույցում ընդգծեց նա:

nikol-pashinyanpnj

Տեղեկությունը նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հաստատեց: «Այո, նման առաջարկություն նաեւ մեզ է եղել, առավել ամբողջական հավելյալ հայտարարություն կտարածենք»,- նշեց նա: