«Ինձ ամուր նյարդեր են պետք». Փաշինյանն խոսել է սահմանային իրավիճակի մասին

Երկրի զարգացման խաղաղ օրակարգ բացելու համար մեզ ամուր նյարդեր են պետք։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով սահմանային վերջին միջադեպերին ու դրանց հետևանքով հայկական կողմի ունեցած զոհերին։

nikol-pashinyan

«Ցավոք, մենք շարունակում ենք միջադեպեր ու կորուստներ ունենալ սահմանին։ Մեր քաղաքականությունը մենք հռչակել ենք, այն քաղաքականության ծրագրում արտահայտված է, որ մեր երկրի առաջնահերթ խնդիրներից մեկը մեր երկրի պաշտպանունակությունը բարձրացնելն է։

varchapet

Բայց նաև մյուս կողմից ասել եմ, որ մեր հռչակած` մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման օրակարգ բացելու համար մեզ բոլորիս ամուր նյարդեր են հարկավոր, որովհետև շատերն անընդհատ փորձելու են ապացուցել և ցույց տալ, որ դա հնարավոր չէ»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ կառավարությունը հետևողականորեն շարժվելու է իր հռչակած ճանապարհով։«Պետք է ամեն ինչ անենք, որ մեր երկրի շուրջ ձևավորվի կայուն ու անվտանգ միջավայր»,– ասաց նա։