Տուժողը դարձյալ հասարակ քաղաքացին է. խանութներում պոլիէթիլենային տոպրակների գները ամեն օր բարձրանում են

Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը կարծում է, որ տնտեսավորողներն ու սպառողներն ունեցել են բավականաչափ ժամանակ օրենսդրական կարգավորմանը պատրաստվելու և նոր պայմաններին հարմարվելու համար, քանի որ 50 միկրոն հաստությունից պակաս պոլիէթիլենային տոպրակների վաճառքի ու իրացման արգելքին վերաբերող օրենքն ընդունվել է դեռ 2020 թվականի ապրիլին։

toprakner

«Կան տնտեսվարողներ, որոնք հետաքրքրված են նոր չափորոշիչներով, պատրաստ են համապատասխան ներդրումներ կատարել և սպասում էին միայն օրենքի կիրառկմանը։ Որպես այլընտրանքային ապրանքատեսակ կարող են ծառայել թղթե կամ կտորե տոպրակները, ինչը թույլ կտա խնայել մեր բնությունն ու ավելի քիչ չափերով սպառել պոլիէթիլենը։ Վերջինիս կրճատման գաղափարն արդիական դարձավ նաև այն պատճառով, որ մեզանում դեռ չի ձևավորվել աղբի հետ վարվելու մշակույթը։ Օրինակ` Աշտարակի ձոր այցելելիս ուղղակի սարսափում ես գետում պոլիէթիլենի և պլաստիկի քանակից, այնպես որ պոլիէթիլենային տոպրակներից ամբողջությամբ հրաժարվելը ժամանակի հարց է»,– ասաց Սաֆարյանը։

market

Հավելենք, որ, որ օրական միջին հաշվով մեկ ընտանիքին բաժին է ընկնում 1 պոլիէթիլենային տոպրակ։ Մեկ ամսում դա կազմում է 30 մլն պոլիէթիլենային տոպրակ։ 2020 թվականի տվյալներով՝ Հայաստանում 44 տնտեսվարող սուբյեկտներ նման ապրանք են արտադրել։ Տարեկան հանրապետությունում արտադրվել է 12 հազար տոննա պոլիէթիլենային տոպրակ, իսկ տնային տնտեսությունների կողմից սպառվում է 3,6-4 հազար տոննա։