Երեկ մարդուս զանգի փող ուզի, ինչքան պատճառաբանություն կա բռնեց որ փող չտա․ ախր դե արի ու մի ասա հիմի դատարկ գրպաններով ոնց եմ ծնունդ գնալու, լավա կիսուրիս պլաշն էլ աչքովս ընկավ, ընենց բան եմ արե, որ էլ կիսուրիս աչքերի մեջ չեմ կարա նայեմ

Մարդս մեկ-մեկ իրան շատա թանգացնում, փող եմ ուզում չի տալիս։ Ասումա հերիքը քո վրա ծախսես, քամուն տաս, երեխեքիդ մասին մտածի։ Ընենցա ես լավ էլ իմ երեխեքի մասին մտածում եմ, բայց լիքը բան կա, որ էտ էլ պետքա անեմ։ Օրինակ երեկ ընկերուհուս ծնունդն էր, մարդը կանչել էր, հիմի հո ձեռներս թափ տալով չէի հելնի գնա։ Թարսի նման էլ զանգի մարդուս ասի։

Հիմի որ չասի ու իմ համար փող հանեյի, հաստատ սաղ հաշիվները չէր սառեցնի։ Յանմ գիտի մենակ ինքնա որ կա։ Ընենց էի նեղվե տրամադրությունս քցե, ասի ֆսյո, էտ էլ չգնացի։ Էտ պահին կիսուրիս կարմիր պլաշը աչքովս ընկավ, ավտոմատ գնացի մոտիկ, ջեբերն էի ստուգում, մեկ էլ փառք Աստծո դրամապանակը գտա, մեջն էլ էնքան էր, ինչքան ինձ պետք էր։

Ասենք չմտածեք, որ ես գող եմ։ Էտ էր մնում պակաս։ Մի հատ փոքր թուղթ եմ վերցրե, էտ թղթի վրա կիսուրիս գրել եմ, որ երբ աշխատավարձս ստացա, իրա փողը վերադարձնելու եմ, դրել եմ ջեբը։ Հետո գնացի իմ ուզած նվերն առա ու միանգամից ընկերուհուս տուն։ Ընենց էր ուրախացե, իսկը իրա ուզած ականջակալներն էի առե, երջանկությանը չափ ու սահման չկար։

error: Content is protected !!