365476586

Այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զրույցը Կրեմլի մամուլի ծառայությունը մանրամասներ է հայտնել զրույցից:

4656768

Վլադիմիր Պուտինը հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը ռազմական գործողությունների շրջաններից թուրք քաղաքացիներին անվտանգ տարհանման համար անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու մասին:

«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Դոնբասի պաշտպանությանն ուղղված հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին, ներկայացրել սկզբունքային մոտեցումներն ու գնահատականն այդ համատեքստում, մանրամասն պարզաբանել է առաջադրված հիմնական նպատակներն ու խնդիրները: Ընդգծվել է, որ հատուկ գործողությունն ընթանում է՝ ըստ պլանի եւ ժամանակացույցի:

45657658

Ընդ որում՝ ռուսական Զինված ուժերն անում են հնարավորինս ամեն ինչ խաղաղ բնակիչների կյանքերը փրկելու եւ անվտանգությունն ապահովելու համար, կետային հարվածները հասցվում են բացառապես ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների ուղղությամբ: