Մակրոնի ու Պուտինի իրարից շատ հեռու նստելու պատճառները պարզվել են

Երկուշաբթի օրը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպման ժամանակ ուշադրության էր արժանացել այն հանգամանքը, որ նախագահները նստած են անսովոր երկար սեղանի հակառակ ծայրերում։ Պարզվում է՝ պատճառը եղել է այն, որ Մակրոնը հրաժարվել է Ռուսաստանում Covid-19-ի ՊՇՌ թեստ հանձնել, որպեսզի բացառվի ռուսական կողմի ձեռքում նրա ԴՆԹ-ի հայտնվելը, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Մակրոնին մերձավոր երկու անանուն աղբյուր։

putin

ՌԴ-ում Մակրոնին ասել են, որ անհրաժեշտ է ՌԴ-ում ՊՇՌ հետազոտություն անցնել, որպեսզի Ուկրաինայում ռազմական լարվածության թեմայով քննարկմանը Պուտինի հետ ավելի մոտիկից շփում ունենա, սակայն Մակրոնը մերժել է։

Vladimir-Putin

«Մենք չէինք կարող ընդունել, որպեսզի նրանց ձեռքում հայտնվեր նախագահի ԴՆԹ-ն»,- գործակալությանը հայտնել է աղբյուրներից մեկը։ Մյուս աղբյուրի խոսքով՝ Մակրոնը Ֆրանսիայում ՊՇՌ թեստ է հանձնել , իսկ ՌԴ-ում նրա անձնական բժիշկը արագ հակագենների թեստ է վերցրել, սակայն ՌԴ իշխանությունները Մակրոնին հայտնել են, որ հավելյալ ՊՇՌ թեստ է պահանջվում, քանի որ Պուտինը «խիստ առողջական մեկուսացման է հետևում»։ Reuters-ը նշում է, որ սեղանի երկարությունը եղել է մոտ 13 ոտնաչափ: Լրատվականը հիշեցնում է, որ Պուտինն անցած շաբաթ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպման ժամանակ ևս նստել է նույն սեղանի շուրջ: