qaghaqapet

Երևանում ավելի քան 4500 բազմաբնակարան շենք կա, և քաղաքապետարանը դժվարությամբ է իրականացնում ամենօրյա աղբահանությունը։

qaxaqapetaran

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ավագանու այսօրվա նիստում դիմեց բնակիչներին ու հորդորեց, որ Երևանի բազմաբնակարան շենքերում վերանորոգում իրականացնող բնակիչներն իրենց շինաղբը չլցնեն նկուղները։Սարգսյանը նշեց, որ բազմաբնակարան շենքերի բնակիչներից շատերը, ամսական 200 դրամ վճարելով, պահանջում են, որ աղբ չլինի, մաքուր լինի, բայց հենց իրենք էլ պետք է պահպանեն այդ մաքրությունը։

sanitek

Երևանում ավելի քան 4500 բազմաբնակարան շենք կա, և, Սարգսյանի խոսքով, չգիտեն` ինչ հերթականությամբ գնան այդ աղբը մաքրելու։Քաղաքապետը կոչ արեց բնակիչներին, որպեսզի պատշաճ պահեն իրենց շենքերի նկուղները և ոչ միայն. մաքրման աշխատանքները միայն քաղաքապետարանի գործառույթը չէ։