khocharyan

Մենք շարունակում ենք պարտվել քարոզչական պատերազմում մեր հակառակորդին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, տարեվերջյան իր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

khocharyan

«Պատերազմի ժամանակ ոչ մի երկիր հանդես չեկավ դատապարտող հայտարարությամբ այն պետությանը, որն սկսել է պատերազմը: Բայց մենք պարտվում ենք նաեւ հիմա: Ժողովրդավարության բաստիոնը պարտվում է մի երկրի, որտեղ իշխանությունը ժառանգական է, որտեղ նախագահը նշանակում է փոխնախագահ իր կնոջը, որտեղ տասնյակ լրագրողներ բանտերում են, որտեղ նախագահի ընտանիքը բոլոր օֆշորային սկանդալներում կա: 

khocharyan

Եվ մենք այդ երկրին քարոզչական պատերազմում պարտվում ենք Եվրոպայում: Թե ոնց ենք պարտվում, ուղղակի չեմ հասկանում: Չենք կարողացել այս տարվա ընթացքում միջազգային հանրությանը գերիներին վերադարձն ապահովելու համար»,-ընդգծեց նա: