Ուղիղ. Քաղաքացիները բոյկոտում են ընդդիմադիր պատգամավորներին պաշտոններից զրկելու որոշումը

Այժմ ԱԺ-ի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում: Քաղաքացիները բոյկոտում են ընդդիմադիր պատգամավորներին պաշտոններից զրկելու որոշումը:

Նրանք նշում են, որ առնվազն 270 հազար քաղաքացի ձայն է տվել «Հայաստան» դաշինքին առաջին հերթին ՔՊ-ից ազատվելու համար, հետևաբար, դաշինքի ընդդիմադիր պայքարը պետք է գնահատի դաշինքին ընտրած քաղաքացին և ինքը գնահատական տա, օրենքով ընդդիմությանը բաժին ընկնող այդ խորհրդարանական պաշտոններին արժանի են նրանք, կամ ոչ, այլ ոչ նրանք, ում ուզել են հեռացնել այդ քաղաքացիները։

Նշենք, որ ԱԺ տարածքի մոտ մեծաքանակա ոստիակններ են բերվել:

Հիշեցնենք, որ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը  Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից հետ կանչելու և Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցնելու օրակարգով այսօր՝ հուլիսի 1-ին, ժամը 11-ին ԱԺ արտահերթ նստաշրջան է հրավիրել: