Այսօր՝ մայիսի 22-ին, Ֆրանսիայի հրապարակում հրավիրված էր քննարկում «Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները և լուծումները» թեմայով: Քննարկումը նախաձեռնել է «Դիմադրություն» շարժումը, ովքեր մայիսի 1-ից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով նստացույց են սկսել Ֆրանսիայի հրապարակում:

Նման քննարկումները դարձել են պարբերական շարժման անդամների համար: Արդեն հայտնի է, որ ավելի ուշ՝ ժամը 16:00-ին, տեղի է ունենալու քննարկում «Ժողովրդավարություն. ընտրություն թե պարտադրանք» թեմայով, որը համակարգելու է Վլադիմիր Մարտիրոսյանը:

Քննարկմանը կարող եք հետևել ուղիղ միացմամբ.