Այս անգամ մի բան լավ չէին հաշվարկել «Կիլիկիացի Հարութիկն», «Ժիրո Շահումյանսկին» ու «Պզեն». դատարանն իր վճիռ կայացրեց

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող երեք անձի մասով նախաքննությունն ավարտվել է, նրանց մեղադրանք է առաջադրվել։

Մասնավորապես «Ժիրո Շահումյանսկի» մականվամբ անձը 2020թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2021թ. հունվարի 25-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող, «Կիլիկիացի Հարութիկ» մականվամբ անձին հանձնարարել է` մեկ այլ անձի իր անունից հրահանգել՝ «Կյաժ» մականունով անձին վերացնելու համար «պատժել» մեկ այլ կալանավորին։ Սակայն այդ կալանավորը հրաժարվել է կատարել հանձնարարությունը:

gogh

Այնուհետև, «Ժիրո Շահումյանսկու» հանձնարարությամբ՝ «Կիլիկիացի Հարութիկը» նշված հանձնարարության կատարման մեջ ներգրավել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող մեկ այլ անձի, որը երաշխավորել, ապա առաջարկել է քրեակատարողական հիմնարկում պահվող «Պզե» մականվամբ անձի թեկնածությունը:«Պզեն» ժամանակավորապես ստանձնել է «Արմավիր» ՔԿ հիմնարկի երրորդ մասնաշենքում այսպես կոչված՝ «զոն նայողի» գործառույթները։

pzo

Բացի այդ, քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող՝ ՀՀ կառավարության նախաձեռնած օրինագծի ընդունմանը խոչընդոտելու և իրենց անհամաձայնությունն ի ցույց դնելու համար, «Կիլիկիացի Հարութիկը», ունենալով հրահանգ, 2019թ. սեպտեմբերի 5-ին զանգվածային անկարգություններ է կազմակերպել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որի ընթացքում 3-րդ և 4-րդ մասնաշենքերի խցերում պահվող կալանավորված անձինք և դատապարտյալները, հայհոյելով և վիրավորանքներ հնչեցնելով իրավապահ մարմինների ծառայողների հասցեին, ոտքերով հարվածել են խցերի դռներին և կերակրադռնակներին, կոտրել դրանք, այրել քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքի չոր խոտածածկի մի մասը, չեն ենթարկվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների: