Քրոջս նշանածը աչք է դրել ինձ վրա. ի՞նչ անեմ

Քույրս իր ընկերոջ հետ շատ վաղուց էր ծանոթ: Նրանք միասին աշխատել են նույն ընկերությունում: Նրանց ծանոթությունը հինգ տարվա պատմություն ունի:

nshanac

Երբ նա բերեց իր ընկերոջը տան անդամների հետ ծանոթացնելու, հենց այդ օրը արդեն հասկացա, որ նրա հետ ինչ-որ բան այն չէ: Չէի ցանկանում քրոջս այդ մասին ասել, մինչև հստակ ապացույցներ չունենայի: Մի քանի անգամ մեր տուն գալուց հետո, նա շարունակ ինձ էր նայում ու աչքով ինչ-որ բան հասկացնում:

Դրանից հետո սկսեց ինձ պարբերաբար զանգել տարբեր հարցերով ու հասկացա, որ նրա միտքը ծուռ է: Այլևս չէի կարող լռել, քանի որ քրոջս ճակատագիրը ինձ համար ավելի կարևոր էր: Երբ քրոջս հետ խոսեցի, հասկացա, որ նա չզարմացավ, քանի որ արդեն նկատել էր իր նշանածի թուլությունը: Կարճ ճամանակ անց նա հետ տվեց իր նշանները ու այլևս չշփվեց այդ տղայի հետ: