Հորս պատճառով՝ քույրս փախավ տանից

Ընտանիքս ինձ ու քրոջս հանդեպ միշտ շատ խիստ է գտնվել: Մեզ տեղ գնալ արգելված էր, ուսանողական տարիներին, երբ շատերը դասից հետո կարող էին գնալ թատրոն, կինո, կամ սրճարան, մենք ստիպված էինք շտապել տուն: Սա ժամանակին զուգընթաց ավելի էր ազդում մեր վրա: Հասկանում էինք, որ ապրում ենք փակ վանդակի մեջ:

1255863

Հայրս խմելու հետ սեր ուներ, տաքսի էր վարում ու ամեն երեկո խմած գալիս տուն: Մեզ դա զզվեցրել էր արդեն: Մայրս միշտ փորձում էր համերաշխություն պահել տանը, բայց հորս պահվածքը արդեն անտանելի էր: Հաճախ գալիս էր տուն ձայնը գցում, վիճում մորս ու մեր հետ, հետո նորից տանից դուրս գալիս ու մինչև առավոտ իր ընկերների հետ խմում:

2556874589

Քույրս արդեն չէր դիմանում այդ պայմաններին: Մեկ օր առավոտյան ասեց, որ գնում է դասի ու մինչև երեկո նրան փնտրեցինքինք: Հետո պարզվեց, նա արդեն աշխատանքի է անցել, իր համար բնակարան վարձել ու տեղափոխվել հանգիստ ապրելու: Այդ ամենը իմանալուց հետո, հայրս չներեց նրան: Բայց դա քրոջս քիչ էր անհանգստացնում, որովհետև նա փախել էր  մի տանից, որտեղ ապրելը հավասար էր դժողքում ապրելուն: