rastov

Ամանորյա միջոցառումները դրսում արդեն սկսվել են։ Ռաստովի հայկական համայնքը ինչպես միշտ շատ ակտիվ է տոնական միջոցառումների հարցում։ Հին տարին փակելու ու Նոր տարին ավելի լավ ու արդյունավետ սկսելու կապակցությամբ ավելի քան քառասուն հոգանոց հավաք է տեղի ունեցել Ռաստովի ռեստորաններից մեկում։ Կողքի սեղանին իրենց միջոցառումը անելուց են եղել թուրքերը։

rastov

Թուրքերը այնքան են խմել, որ չեն կարողացել զսպել իրենց էմոցիաները ու սկսել են ծիծաղել հայերի վրա։ Դրան ի պատասխան հայերը զայրացել են ու հարձակվել թուրք տղամարդկանց վրա, սկսել քաշքծել նրանց։ Այնուհետև կողմերին հանգստացնելու համար խառնվել են ռեստորանի մատուցողներն ու անվտանգության աշխատողները։

rastov

Մի քանի ժամ խաղաղվելուց հետո թուրքերը վերցրել են սալյուտը, վառել ու շպրտել`  կողքի սեղանին նստած տղամարդկանց վրա։ Նստածներից մեկը այրվածքներ է ստացել ու նրան տեղափոխել են հիվանդանոց։ Սա տեսնելուց հետո, հայերից մի քանիսը նրանց դուրս են տարել ու սկսել ոտքերով հարվածել նրանց, բայց շատ չանցած ոստիկանությունը եկել է ու միջադեպի մասնակիցներին տարել բաժին։