Եկեղեցին երբեք չի խուսափում պարտականություն, պատասխանատվություն ստանձնել. Աջապահյան

 Ռոբերտ Քոչարյանն երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ հանրապետության նախագահի պաշտոնի համար Հայ առաքելական եկեղեցու՝ հարգանք վայելող որևէ սրբազան կլիներ լավագույն թեկնածուն այս պահին:

robert-qocharyan

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը երեկ լրագրողների հետ զրույցում նշեց, որ ոչ մի քննարկում Մայր Աթոռում չի եղել։

«Մայր Աթոռում ոչ մի քննարկում չի եղել, որովհետև Մայր Աթոռն իշխանության ձգտում չունի և իշխանություն վերցնելու ցանկություն էլ չունի, բայց հայ հոգևորականը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, հայ հոգևորականը օրենքի առաջ հավասար է բոլորի հետ՝ հազար անգամ դա ասել եմ և դա ներքին եկեղեցական կանոնադրության խնդիր է՝ քաղաքականությամբ զբաղվել, չզբաղվելը։

qocharyan

Սահմանադրությունը մեզ չի արգելում քաղաքականությամբ զբաղվել, մեր եկեղեցու ներքին կարգն ու սարքն է մեզ արգելում։ Հետևաբար, իհարկե հայ եկեղեցականը, Հայաստանի քաղաքացին սովորական, մյուս քաղաքացիների նման իրավունք ունի քաղաքական գործունեությամբ զբաղվելու»,-ասաց Աջապահյանը։

Ինչ վերաբերում է Քոչարյանի կողմից վերոհիշյալ հայտարարությանը, նա ասաց, որ դա Քոչարյանի անձնական ցանկությունն է, որի մասին վերջինս բարձրաձայնել է, իր դիրքորշումն է արտահայտել։