Ռոբին Ռոբոտը 2 միլիոն դոլարի ներդրում է բերել Հայստան․ Իմացեք՝ ինչի համար է այն ստեղծված

Expper Technologies ընկերության նպատակն է լրացնել բժշկական հաստատություններում ավելի քան 30 միլիոն խնամք մատուցող մասնագետների պակասն ամբողջ աշխարհում։ Ռոբինի առաքելությունն է օգնել հիվանդանոցային բուժում ստացող երեխաներին հաղթահարել սթրեսը և ավելի թեթև դարձնել բուժման ընթացքը։

robot

Առողջապահական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար, արհեստական բանականության վրա հիմնված առաջին հայկական ռոբոտը ստեղծած Expper Technologies ընկերությունը 2 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել Հայաստան՝ Starta VC և Formula VC վենչուրային ընկերությունների միջոցով։ Հարկ է նշել, որ բացի SmartGateVC-ից, և հրեշտակ ներդրողներից, ընկերության նոր ներդրողներն են նաև Healthcare Equity Angels-ը, AiSprouts VC-ը, AngelsDeck-ը։

robin-robot

Ապաքինման փուլում գտնվող երեխաներին Ռոբինն օգնում է գունավորել հիվանդանոցային միջավայրը։ Իր յուրահատուկ մոտեցման շնորհիվ Ռոբինին հաջողվում է նվազեցնել երեխաների սթրեսը,  բարելավվել նրանց փորձառությունը հիվանդանոցում, ինչպես նաև հեշտացնել բժշկական անձնակազմի աշխատանքը։ Բացի այդ, տարատեսակ բժշկական միջամտությունների ժամանակ Ռոբինին հաջողվում է շեղել երեխաների ուշադրությունը եւ նվազեցնել ցավի ընկալումը։