«Ես այլևս միլիարդատեր չեմ». «սև ցուցակում» հայտնված Ռոման Աբրամովիչի հայտարարությունն

Ռուս  հայտնի մեծահարուստ Օլեգ Դերիպասկան թվիթերի իր էջում գրել է, թե խաղաղություն է պետք հնարավորինս շուտ, քանի որ արդեն հատել են անդառնալիության կետը:  Մեկ այլ խոշոր գործարար՝ Վլադիմիր Լիսինը  կոչ է արել խաղաղ դիվանագիտական ջանքեր գործադրել հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ:

78532568-473826578

Իսկ ահա Օլեգ Տինկովը նույնիսկ հայտարարել է, թե ինքն այլևս միլիարդատեր չէ, քանի որ խոշոր գումար է կորցրել: Բանն այն է, որ անցած շաբաթ նա եւ ևս երեք ռուսաստանցի միլիարդատերեր հայտնվել են «սև ցուցակում» եւ անձնապես նրանց հանդեպ պատժամիջոցներ են կիրառվել:

74388-37845

Միլիարդատեր Ռոման Աբրամովիչը պատերազմի մեկնարկից մի քանի օր անց արդեն հայտարարեց «Չելսի» ֆուտբոլային ակումբը վաճառելու մտադրության մասին։ Նա խոստացել է ակումբի վաճառքի ամբողջ հասույթն ուղղել Ուկրաինայի պատերազմի հետևանքների վերականգնման նպատակով ստեղծվող բարեգործական հիմնադրամին։