ՊԵԿ-ի ղեկավարն «Ծիրանի» ռեստորանային համալիրի սեփականատե՞ր. ինչպես է բացատրել նա այս հանգամանքը

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը հերքում է լուրերն այն մասին, թե ինքը կապ ունի Առինջ համայնքում գտնվող «Ծիրանի» ռեստորանային համալիրի հետ:

cirani

Նշենք, որ մամուլում և սոցցանցերում լուրեր էին շրջանառվում, թե Ռոմանոս Պետրոսյանը շուտով կդառնա Առինջում գտնվող «Ծիրանի» ռեստորանային համալիրի սեփականատերը: Նշվում էր, որ Պետրոսյանը կառավարչի գործը վստահել է եղբորը, իսկ իրական տերը Պետրոսյանն է, թե մեկ այլ, ավելի խոշոր ֆիգուրի ներկայացուցիչ, առայժմ անհայտ է:

romanos

«Հրապարակված տեղեկատվությունը, թե իբր ես և իմ ընտանիքն առնչություն ունենք Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող «Ծիրանի» ռեստորանային համալիրի հետ, չի համապատասխանում իրականությանը և զրպարտություն է։ Ի հավելումն, հարկ եմ համարում առանձնահատուկ շեշտել, որ ես որևէ ոլորտում չեմ տնտեսվարում և այդպիսի գործունեություն ծավալելու մտադրություններ չունեմ»,–գրել է նա։