ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր ձեզ համար շատ կարևոր օր է լինելու: Դուք աշխատավայրում և դրսում ուշադրության պակաս չեք ունենա: Փորձեք ավելի շատ ժպտալ, քանի որ այդ կերպ կկարողանաք գրավել դիմացինի սիրտը:

khoyer

ՑԼԵՐ

Կողմնորոշվելու ժամանակն է։ Ի վերջո, ինչ անուն կարելի է տալ ձեր հարաբերություններին՝ ընկերությու՞ն, սե՞ր, իսկ միգուցե պարզապես ծանոթնե՞ր։ Հստակ կողմնորոշվեք եւ սկսեք համապատասխան քայլեր անել, որպեսզի կարողանաք հասնել այն ստատուսին, որին ձգտում եք։ Սակայն նաեւ պետք չէ մոռանալ պատասխանատվության մասին։ Չէ որ դա միայն ձեր որոշումը չէ։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք հավանաբար երկար կխորհեք՝ փորձելով ճիշտ եւ տեղին որոշում կայացնել։ Սակայն աստղերը հուշում են, որ կարող եք նաեւ վստահել ձեր ինտուիցիային, ինչպես նաեւ ձեր սիրելի անձնավորության, քանի որ այսօր նրանք չեն դավաճանի ձեզ։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Անցյալի արարքների համար պատասխան տալու ժամանակն է եկել: Կան հանգամանքներ, որոնք թույլ չեն տալիս ձեզ լիարժեք վայելել ներկան եւ ձեր հարաբերությունները Նրա հետ: Հարկավոր է լրջորեն զբաղվել այս հարցով: Անկեղծորեն խոսեք ձեր ընտրյալի հետ եւ բացատրեք Նրան, որ անցյալը հանգիստ չի տալիս ձեզ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեզ ժամադրության կհրավիրեն: Դուք մինչեւ վերջին վայրկյանը կտատանվեք` գնա՞լ, թե՞ ոչ: Աստղերը խորհուրդ են տալիս, ամեն դեպքում, ընդունել այդ առաջարկը: Միգուցե ձեզ դուր գա:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք կհասկանաք մի բան, որը երկար ժամանակ չէիք կարողանում հասկանալ: Դա ձեզ կօգնի, որպեսզի ճիշտ փոփոխություններ կատարեք ձեր անձնականում:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր դուք անսպասելիորեն կսիրահարվեք ալեհեր մեկին։ Չգիտես ինչու, հենց այսպիսի անձնավորությունը դուր կգա եւ կգրավի ձեր սիրտը։ Դե ինչ, միգուցե բախտը կժպտա այդ ալեհեր անծանոթին, եւ դուք, գնահատելով նրա մարդկային որակները, հնարավորություն կտաք Նրան։

_romatiss

ԿԱՐԻՃՆԵՐ

Անիմաստ է շարունակել վիճել Նրա հետ, եթե ձեր փաստարկները բավականին ճշգրիտ չեն։ Այսօր ստիպված եք լինելու ընդունել ձեր սխալը եւ որքան շուտ անեք դա, այդքան ավելի արագ այն կմոռացվի ստեղծված իրավիճակը։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր շատ փոքրիկ, բայց ձեզ եւ ձեր ընտրյալի համար շատ թանկ կորուստ եք ունենալու: Փորձեք առավել ուշադիր լինել Նրա նվիրած իրերին, հատկապես մատանուն, ընտանի կենդանիներին եւ այն ամենին, ինչի կորուստը կարող է մեծ ցավ պատճառել ձեզ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեզ կթվա, թե ձեր սիրելին, վերջապես, հասկացել է, թե ինչ եք դուք իրենից ցանկանում: Սակայն մի շտապեք եզրակացություներ անել: Ավելի լավ է` Նրան մեկ անգամ էլ բացատրեք ձեր ցանկությունը: Միգուցե, ի վերջո կարողանաք հասկացնել, թե ինչ է ձեզ պետք:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր կհասկանաք, որ որոշ կատակներ, որոնք անում եք սիրելիի հետ, իրականում, այդքան էլ ծիծաղելի չեն: Այնպես որ` ուշադիր եղեք, թե ինչի վրա եք միասին ծիծաղում:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր աշխատանքն ըստ արժանվույն կգնահատվի եւ հավանականությունը շատ մեծ է, որ կլորիկ գումար կամ մեկ այլ կարեւոր ձեռքբերում կունենաք։ Սակայն այս հաջողությանը դուք կհասնեք ձեր ընտանիքի անդամների եւ սիրելի էակի օգնության ու աջակցության շնորհիվ։ Հետեւաբար, մշտապես խորհրդակցեք նրանց հետ եւ հաշվի առեք նրանց կարծիքը։