ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր սիրելիի հետ ոչ հաճելի խոսակցություն եք ունենալու։ Խորհուրդ է տրվում զգացմունքներին չտրվել և սառը դատել յուրաքանչյուր հարցում։ Աշխատեք չնյարդայնանալ։ Ի վերջո, յուրաքանչյուր մարդ  կասկածելու իրավունք ունի։

romans

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեզ համար գեղեցիկ անկնկալ կպատրաստի։ Փորձեք ցույց տալ, որ այն ձեզ շատ է դուր եկել։ Այդ ամենի համար դուք երկար շնորհակալ կլինեք, սակայն կարեւորը շնորհակալական խոսքերը չեն, այլ արարքները։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք պետք է փոխըմբռնումով մոտենաք ձեր ընտանիքի անդամներին եւ նրանց զբաղմունքին։ Նրանք հավանաբար ինչ-որ բան են մտածել, որը ձեր սրտով չէ։ Աստղերը, սակայն, հուշում են չշտապել այդ հարցում։ Այ կտեսնեք, շուտով դա ձեզ էլ կհետաքրքի։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Աշխատեք այսօր ուրախացնել ձեր սիրելիին։ Ոչ մի խոսք, համոզմունք ավելի լավ չեն ազդի նրա վրա, քան 5 րոպե անդադար ծիծաղը։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր սիրելիի հետ ընդհանուր ծանոթ կգտնեք, որի հետ դուք իրարից առանձին եք ծանոթացել։ Դա ոչ միայն ձեզ կհամոզի, որ աշխարհը փոքր է, այլեւ որ դուք կարող էիք այլ կերպ հանդիպել իրար։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեզ հաճելի լուր է սպասվում սիրելիից։ Այնքան հաճելի, որ կցանկանաք նրան ամուր-ամուր գրկել եւ ոչ մի տեղ բաց չթողնել։

ԿՇԵՌՔՆԵՐ

romans

Այսօր ձեր ուսերին կլինեն բոլոր հոգսերը։ Ձեր սիրելին անգամ չի էլ մտածի ձեզ օգնելու մասին, իսկ եթե անգամ մտածի էլ, ապա պարզապես չի կարողանա։

ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր քնքշության օր է, այնպես որ՝ համարձակորեն կարող եք սիրելիին քնքուշ խոսքերով ու անուններով դիմել։ Եվ թող որ դա անսովոր է ձեզ համար, բայց աստղերը խորհուրդ են տալիս։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր շատ եք աշխատելու, եւ ձեր սիրելին մեծ ջանքեր է գործադրելու, որպեսզի գրավի ձեր ուշադրությունը։ Այնպես որ, երբ ավարտեք ձեր աշխատանքը, կտեսնեք, որ սիրելին նեղացել է ձեզանից։

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Չի լինում այնպիսի իրավիճակ, որից ելք չլինի։ Ինչպես ասվում է հայտնի ասացվածքում՝ եթե անգամ քեզ կուլ են տվել, դու երկու ելք ունես։ Ձեր խնդիրն է այսօր գտնել առավել հաճելի ելք ստեղծված իրավիճակից։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր արժե զգույշ վերաբերել այն ամենին, ինչ ձեզ կասեն, հատկապես դա ձեր սիրելիին է վերաբերում։

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին բավականին արագ որոշումներ կկայացնի, որոնք ձեզանից ավելի շատ ժամանակ կխլեին։ Իհարկե, դա չի նշանակում, որ այդ որոշումները կլինեն ռացիոնալ եւ ճիշտ։