rubik

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում թեժ կռվից հետո հրավիրած ասուլիսում «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Ռուբիկ Հակոբյանը ասաց. «Տհաճ միջադեպ տեղի ունեցավ: Ես եկել էի, որ պատասխանեի հարցադրումներին, վիրավորանքներին: Այս երկու օրվա քննարկումը բերեց նրան, որ ես ուզում էի թեկնածությունս հանել»:

rubik

Միջադեպի ժամանակ անընդհատ հիշեցնում էին երեսին ջուր շփելու մասին Ռուբիկ Հակոբյանի խոսքը: Հակոբյանը պարզաբանեց, որ Հանրային հեռուստատեսությամբ Պետրոս Ղազարյանի հետ միջադեպ է եղել, երբ քննարկվել է Մարտի 1-ի հարցը. «Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ ես համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի հետ, որ բացահայտվել է Մարտի 1-ը ու ժողովուրդը գիտի, թե ով է կազմակերպել այդ մարդասպանությունները, նշեց Ռոբերտ Քոչարյանի անունը:

petros-ghazaryan

Հարցրեցի՝ ինչքանո՞վ եք համոզված, դեռ չեն ապացուցել, ասաց՝ ժողովրդի մոտ այդ կարծիքը կա: Պետրոս Ղազարյանը չի ընդհատում, գլխով նույնիսկ հավանության նշան է տալիս: Ես էլ ասացի՝ ժողովրդի մոտ կա այն կարծիքը, որ Նիկոլ Փաշինյանը փող է շորթել փողատերերից, գործարարներից՝ հոդված գրելու կամ չգրելու համար, որից հետո ծեծ է կազմակերպել ու լուրջ գումար վերցրել, որ չհարուցվի քրեական գործ… Պետրոս Ղազարյանը հոգեխանգարմունքի մեջ էր հայտնվել, ասում էր՝ ջուր խմեք, կհանգստանաք, ես էլ ասացի՝ ջուրը կշփեմ ձեր երեսին: Հաղորդավարը ինքը այս բանավեճում հստակ կողմ էր եւ սադրում էր: Նա այդ պահին որպես լրագրող չէր հանդիսանում, այլ որպես ՀՔԾ-ի քննիչ, որը մարդկանց հարցաքննության է տանում: Ես ասում եմ, որ պետք է այս այլասերվածությունից մաքրվի Հանրային հեռուստատեսությունը…»:

Ըստ Ռուբիկ Հակոբյանի, եթե Անի Զախարյանն էլ լիներ վարչապետ, Պետրոս Ղազարյանը ներկայացնելու էր, որ նա աստվածամոր ներկայացուցիչն է մեր հասարակությունում: