6346584648

Հայաստանի բանկերում ռուբլու բոլոր արտարժութային գործարքներն իրականացվում են առանց սահմանափակումների։ Ի պատասխան հարցման հայտնեցին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։«Ոչ մի սահմանափակում չկա, ՀՀ Կենտրոնական բանկը սատարում է ազատ արտարժույթի շուկայի քաղաքականությանը»,- հայտնում է մամուլի ծառայությունը։

russian-ruble

Ավելի վաղ «Ադրբեջանի միջազգային բանկ» ԲԲԸ-ն (ABB) սահմանափակել էր ինտերնետ բանկերի միջոցով ռուսական ռուբլու հետ արտարժույթով կանխիկ և անկանխիկ գործարքները: Այս որոշման պատճառն, ըստ այդ երկրի պաշտոնական մեկնաբանության, ռուսական ռուբլու անկայուն փոխարժեքն է։

98347589746

Նշենք, որ այսօր՝ փետրվարի 28-ին, ռուսական ազգային արժույթի պաշտոնական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հայաստանյան բանկերում փետրվարի 26-ի համեմատ նվազել է 0,03 դրամով և մնում է միջինը 5,7 դրամի մակարդակում։