ruseren

«Պուշկինյան» ամենամյա միջազգային մրցույթն անցկացվում է 2000 թվականից, եւ հերթական մրցույթը 21-րդն էր, որտեղ հաղթել է Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող ուսուցչուհին։

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ին, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում։ Մրցանակը 27 երկրների 50  հաղթողներին  շնորհել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ միջմշակութային կապերի գծով  ներկայացուցիչ Միխայիլ Շվեդկոյը։

lichq

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի Հ․ Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Գոհար Գեւորգյանը հաղթող է ճանաչվել Մոսկվայում անցկացվող ռուսաց լեզվի ուսուցիչների «Պուշկինյան» միջազգային ամենամյա մրցույթում, որն անցկացվում է Մոսկվայի կառավարության եւ «Ռոսիյսկայա գազետա» թերթի նախաձեռնությամբ եւ միջոցներով։

ruseren

Հայաստանի Հանրապետությունից երկրորդ մրցանակակիրը եղել է Հայաստանի Սլավոնական համալսարանի ռուսաց լեզվի եւ գրականության դասախոս Սեդա Թունյանը։