974837547-3827847

«Ռուսաստանն ԱՄՆ-ի երրորդ խոշորագույն նավթի մատակարարն է։ Ամեն օր ԱՄՆ-ն եւ մեր եվրոպացի դաշնակիցները հարյուր միլիոնավոր դոլարներ են ուղարկում Ռուսաստան՝ նրա էներգակիրների մատակարարման համար։

47587645

Մենք այլեւս չենք կարող սուբսիդավորել ռուսական ագրեսիան։ Բայդենի վարչակազմը պետք է վերականգնի Keystone XL խողովակաշարը եւ առաջ մղի խելամիտ լուծումներ, որոնք կստեղծեն նոր աշխատատեղեր մեր երկրում եւ մեր հակառակորդներին կթողնեն առանց փողի»,- ընդգծել են սենատորները:

45874594-37859834

Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ եթե նախագահ Բայդենը չձեռնարկի անհրաժեշտ միջոցներ, ապա օրինագծի համահեղինակները կշարունակեն աշխատել Կոնգրեսում՝ «Վլադիմիր Պուտինին պատասխանատվության ենթարկելու համար»։ 

Ամերիկացի հանրապետական ​​սենատորների խումբն օրինագիծ է պատրաստել ռուսական նավթի ներկրումից հրաժարվելու մասին։