Ռուսական զորքերը բոլոր կողմերից շրջափակել են Խերսոնը. մարդկանցից խլում են հեռախոսները

Ռուսական զորքերը բոլոր կողմերից շրջափակել են Խերսոնը։ «Ուկրաինա 24» հեռուստաալիքը տեղեկացնում է, որ ՌԴ զինված ուժերը արգելապատնեշներ են դրել քաղաքի ելքերում՝ մասնավորապես Խերսոնի Շումենի միկրոշրջանում։

576879780

Խերսոնի արվարձանների բնակիչները նախօրեին տարհանվել են կրակոցների պատճառով։ Ըստ աղբյուրի՝ ռուսական զորքերը կրակ են բացում ավտոմեքենաների վրա ու մարդկանցից խլում են հեռախոսները։

56567786

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։