Ռուսական կողմը հայտարարել է, որ այսօր դարձյալ հումանիտար միջանցք է բացում

Ռուսաստանի զինված ուժերը մարտի 7-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ից Ուկրաինայում հայտարարում են լռության ռեժիմ և հումանիտար միջանցքներ են բացում խաղաղ բնակության տարհանման համար: Այս մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայում հումանիտար արձագանքման միջգերատեսչական համակարգման շտաբը:

4767878997

«Հումանիտար միջանցքներ բացելու ընթացքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը իրականացնում են չընդհատվող օբյեկտիվ վերահսկողություն տարհանման գործընթացի նկատմամբ, այդ թվում՝ ԱԹՍ-ների օգնությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

5466578769

Հումանիտար միջանցքներ են բացվելու Սումից, Կիևից, Մարիուպոլից և Խարկովից խաղաղ բնակչությանը տարհանելու համար: