Ռուսական կողմը զայրացած է. առավոտյան Ուկրաինան հայտարարեց, որ չի ժամանի բանակցությունների վայր

Ռուս-ուկրաինական պատերազմի հանգուցալուծման համար կողմերի բանակցությունները տեղի չեն ունենա այն վայրում, որտեղ հիմա գտնվում է ՌԴ պատվիրակությունը:   Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Ուկրաինայի պատվիրակության անդամ Դավիդ Արախամիային: Նա նշել է. « Բանակցությունները տեղի կուեննան, բայց ոչ Բելառուսի Բելովեժսկայա պուշչայում: Մանրամասները ավելի ուշ»:

7345763486

Սակայն, ռուսական պատվիրակությունն արդեն ժամանել է Բելովեժսկայա պուշչա , որտեղ երեկ նաեւ զրուցել են լրագրողների հետ:  Ժամանելուց հետո ՌԴ պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները սպասում են ուկրաինական պատվիրակությանը մարտի 3-ին։

58468546945

Ի պատասխան այս հայտարարությունների՝ Կիևի պատվիրակության անդամներից մեկը՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը կոչ է արել սպասել «երկխոսության իրական մեկնարկին»։