Սահմանին անհանգիստ իրավիճակ է. կրակոցներ են հնչել. ԱՀ ՊՆ
Մարտի 8֊ին` ժամը 23։00֊ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը` 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ արկ արձակելով գյուղի ուղղությամբ։

Տեղեկությունը հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։Նշվում է, որ հայկական կողմից տուժածներ չկան։Հրադադարի խախտման դեպքի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ներկայում օպերատիվ֊մարտավարական իրադրությունը հանգիստ է։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ` կիրառել է ականանետ։