Samsung-ը դադարեցրել է ՌԴ մատակարարումը

Փետրվարի 24-ից սկսված ռուս-ուկրաինական բախումներին որպես հետևանք՝ մի շարք ընկերություններ ու միջազգային կառույցներ սանկցիաներ ու արգելքներ են կիրառում ՌԴ դեմ: Այսօր էլ Samsung Electronics կոնցեռնը հայտարարեց, որ դադարեցնում է Ռուսաստան իր արտադրանքի մատակարարումները։

Նշենք, սակայն, որ այս արգելքով ընկերությունը մեծ վնասներ է կրում, քանի որ Samsung-ին բաժին է ընկնում Ռուսաստանում բջջային հեռախոսների շուկայի 30%-ը։ Իսկ չինական Xiaomi-ի մասնաբաժինը -23%, ամերիկյան Apple ընկերության մասնաբաժինը, որը նույնպես դադարեցրել է առաքումները Ռուսաստան՝ 13%:

Ռուսաստանի նկատմամբ կիրառված լայնածավալ պատժամիջոցները չեն ներառում առևտրային էմբարգոն, սակայն օտարերկրյա ընկերությունները դուրս են գալիս ռուսական շուկայից:

error: Content is protected !!