457498654689

«System of a Down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը Facebook-յան էջում ծավալուն գրառում է արել՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ֆոնին անդրադառնալով Արեւմուտքի պահվածքին։ «Իսյարելը կկարգավորե՞ր հարաբերությունները Գերմանիայի հետ, եթե Գերմանիան չճանաչեր Հոլոքոստը»․ այսպես է Թանկյանը վերնագրել իր գրառումը։

74574645

«Մինչ Պուտինն Ուկրաինա է ներխուժել, աշխարհի հայերը հիշում են 2020թ․-ի պատերազմն Արցախում Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից եւ գիտակցում Արեւմուտքի երկերեսանի, ընտրողական համակրանքը»,- գրել է Թանկյանը՝ հարցնելով, թե ինչ է արել Արեւմուտքը, երբ Թուրքիան ներխուժել է Կիպրոս, Սիրիա, Լիբիա եւ Արցախ։

4547695

Թանկյանը նշել է, որ 2020թ․-ին Թուրքիան միացել է Ադրբեջանին Արցախի խաղաղ բնակչության դեմ հարձակման ընթացքում, ուր, սակայն, հայերն ապրել են հնագույն ժամանակներից։ «Դա ավարտվել է հումանիտար դաժան ճգնաժամով ու պատմական հայրենիքից հայերի տեղահանմամբ։ Ղարաբաղի հսկայական հատվածներ ադրբեջանական օկուպացիայի տակ են, մինչ այնտեղ ու Հայաստանում ապրող հայերը մշտական հարձակումների են ենթարկվում Բաքվի նավթային բռնապետության կողմից։ Ադրբեջանը ցանկանում է Ղարաբաղն առանց հայերի»,- նշել է Թանկյանը։