ՍԵրժ Թանկյանը հուզիչ գրառում է արել՝ ադրբեջանական ագրեսիայի հետրանքով անմահացած Ռուդիկ Ղարիբյանի մասին

Մեծագույն ցավ է մեր ազգի համար այսպիսի տղաներ կորցնելը: Նրանք արժանի են ապրելու ու սերունդներ տալու, բայց ցավոք մենք նրանց կորցնում ենք: Ամեն օր մեզ նոր մարտահրավերներ են սպառնում, այս տղաները իրենց կյանքի գնով փորձում են ապահովել մեր խաղաղա ու բարեկեցիկ կյանքը, բայց մենք չենք կարողանում ապահովել նրանց անվտանգությունն:

rudik

Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը Facebook-ի իր էջում կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ:

Serj_Tankian

«Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և հայերի նկատմամբ անդադար պատերազմական հանցագործություն է: Այս երիտասարդն արժանի չէր սպանվելու հանուն բռնապետ Ալիևի եսասիրության»,-  գրել է Թանկյանը #sanctionazerbaijan հեշթեգով՝ կցելով երեկ զոհված 19-ամյա Ռուդիկ Ղարիբյանի լուսանկարը: