Նա չի կարողացել կատարել իր պարտականությունները.Սեյրան Օհանյանը ՝ Սարգսյանի հրաժարականի մասին, տեսանյութ
Այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Սեյրան Օհանյանը նույնպես անդրադարձել է Արմեն Սարգսյանի հրաժարականին : Պաշտպանության նախկին նախարարն այն կարծիքին է, որ այսօր բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակում են գնտվում ե՛վ Հայաստանի Հանրապետությունը ե՛վ Արցախի Հանրապետությունը ՝ Ադրեբեջանի և Թուրքիայի հետ խաղաղության ճանապարհներ գտնելու համատեքստում: Նա վստահեցնում է , որ պարտվող իշխանության պայմաններում անհաջողությունների շարանը շարունակվում է:

Անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին , Սեյրան Օհանյանը նշում է , որ վերջին 3 տարիների ՀՀ նախագահի անգործությունը թույլ են տալիս ենթադրել , որ ինքը լիարժեք չի կարողացել կատարել իր պարտականությունները , որքան էլ նա ակնարկի ՀՀ Սահմանադրությունը : Ըստ Օհանյանի , նա ՀՀ նախագահն էր և կարող էր զսպող մեխանիզմ ձևավորեր նախագահի ինստիտուտում : Այն հարցին, թե արդյոք իրենց դաշինքը նախագահի թեկանծու կառաջադրի , Օհանյանն ասել է , որ այդ հարցին կարող է պատասխանել միայն թիմի հետ քննարկելուց հետո, սակայն նա նշում է , որ ՀՀ նախագահ պետք է ընտրվի այն մարդը , որը մեծ հեղինակությւոն ունի ոչ միայն ՀՀ –ում ,այլ նաև Սփյուռքում: