aram-vardevanyan

«Շահումով խաղերի ոլորտում իսկապես ունենք մտահոգիչ իրավիճակ , քանի որ շահումով խաղերը վերաբերվում են ՀՀ յուրաքանչյուր մարդու, ով դրա մեջ ներքաշվում է»,-ԱԺ իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ մասնավորեցնելով․ « Եթե նայենք մարդու իրավունքների տեսանկյունից, կյանքի իրավունքից մինչև ցանկացած այլ իրավունք, այս հարցի հետ առնչվում է։

arman-vardevanyan

Իհարկե, նախագծի նպատակը դրա տարածումը որոշակիորեն սահամնափակելնէ , մյուս կողմից ստացվում է՝ ոլորտում հնարավոր մտահոգություն արտահայտածները՝  հեռուստաընկերության , ռադիոյի կամ  նման   կազմակերպությունների մտահոգություններն են, որոնք, բնականաբար, տնտեսական գործունեություն են իրականացնում  և դրանից հարկեր են վճարում և այլն։

khagher

Մյուս  տեսանկյունից ունենք վատի և շատ վատի միջև շահերի բախում, կարծում եմ այն ճանապարհը , որը որ ընտրվել է, հենց դա է ավելի լավ ճանապարհը։ Մենք ունենք իրավիճակ , որ, ենթադրենք, բոլոր այն մարդիկ, որոնց գույքի վրա կալանք է դրված վարկ չեն կարա վերցնեն, բայց կալանք դրած գույքի պայմաններում շահումով խաղերի մեջ կարան ներգրավվեն»,- ասաց պատգամավորը