Mariam

«Լավ էի պատրաստվել առաջնությանն ու արդեն իսկ առաջին համարով էի հանդես գալիս: Այսինքն իմ վարկանիշն ավելի բարձր էր, քան իմ մրցակիցներինը: Այդուհանդերձ, մրցաշարը սկսեցի բավականին վատ. երկրորդ տուրից հետո գտնվում էի նախավերջին հորիզոնականում, բայց ի վերջո կարողացա մայրիկիս ու մարզիչներիս օգնությամբ հավաքվել և մրցաշարի մյուս մասը լավ անցկացնել:

chess

Շախմատի Հայաստանի նորընծա չեմպիոն, 17-ամյա Մարիամ Մկրտչյանն առաջին անգամ դարձավ Հայաստանի առաջնության հաղթող և ընդգրկվեց Հայաստանի հավաքականի կազմում:Սա Մարիամի 4-րդ մասնակցությունն էր Հայաստանի առաջնությանը: Ասում է՝ շախմատով սկսել է զբաղվել 8 տարեկանից, շախմատ խաղին  էլ առաջին անգամ ծանոթացել է դպրոցում, երբ այն մտել է կրթական ծրագիր։

chempion

Ինչ վերաբերում է Հայաստանի առաջնությանը, Մարիամի խոսքով շատ ոգևորված է, մտադիր է շարունակել աշխատել՝ ավելի ուժեղանալու համար.