shrjapakum

«Պատիվ ունեմ» դաշինքից Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ իշխանությունը փորձում է ընդհանուր գործընթացից պոկել երկաթուղու գործարկման հնարավորությունը և դա ցույց տալ որպես Հայաստանի ձեռքբերում, մինչդեռ ողջ գործընթացը լի է բազմաթիվ վտանգներով։

«Ադրբեջանին այս գործընթացն առաջին հերթին հետաքրքրում է, այսպես կոչված, միջանցքի պայմաններում, և եթե լինի միջանցք, ապա այս գործընթացի մնացած բաղադրիչները, որոնք նույնիսկ ձեռնտու են Հայաստանին, ուղղակի զրոյացվելու են», — ասաց Աբրահամյանը:

erk

Ապաշրջափակման ողջ գործընթացը վտանգավոր է պատերազմից հարվածներ ստացած և այդպես էլ չվերականգնված Հայաստանի համար, վստահ է ընդդիմադիր պատգամավորը։

erkat

«Հայաստանի ներքին և արտաքին անվտանգությունն ապահովող կառույցների՝ ի վիճակի չլինելը դիմակայելու այն հնարավոր սպառնալիքներին, որոնք կարող են տեղի ունենալ և՛ գործընթացից առաջ, և՛ գործընթացի ընթացքում, և՛ հնարավոր ճգնաժամային իրավիճակներում: Հայաստանը մտել է մի գործընթացի մեջ, որտեղ իրավիճակ կառավարելու հնարավորություն չկա, որտեղ անվտանգության բաղադրիչ չկա և որտեղ Հայաստանի իշխանությունների միակ նպատակն է ներկայացնելու բացառապես տնտեսական շահը», — ընդգծեց Աբրահամյանը: