store

«Բիո» և «էկո» նորաձև դարձած տերմինները, ՀՀ օրենսդրության համաձայն, պետք է կիրառվեն միայն համապատասխան սերտիֆիկատ ունենալու պարագայում։ Տնտեսական մրցակցության հանձնաժողովը, սակայն, պարզել է, որ այդ տերմիններն օգտագործող տնտեսվարողների մեծ մասն իրականում խախտել է օրենքի այդ պահանջը։

store

Մեզանից շատերը վճարում են շատ բարձր, որպեսզի բիո մթերք օգտագործեն, բայց իրականում մենք վճարում ենք, որպեսզի խափենք ինքներս մեզ։ Անխիղճ տնտեսվարողները այսուհետ նման խարդախություններ անելու դեպքում օրենքով նախատեսված կարգով կպատժվեն։

Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտնեց ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։ Նրա խոսքով`2021թ–ի ընթացքում «բիո» և «էկո» տերմինների կիրառվման փաստերով հարուցված 32 վարույթից 26-ի ավարտին կիրառվել է պատասխանատվություն տնտեսվարողների նկատմամբ։