Նախարարը ելույթի ողջ ընթացքում ծիծաղում էր․ ի՞նչ է կատարվում (Տեսանյութ)

Այս շաբաթ մեկնարկեց ԱԺ հերթական քառօրյան, որի ընթացքում մի շարք հարցեր են քննարկման դրվելու։ Այս քառօրյան բավականին լարված մթոլորտում է անցնում։ Դեռ առաջին օրը ընդդիմություն-իշխանություն թեժ բանավեճ եղավ, որին իշխանության կողմից հիմնականում մասնակցում էր Ռուբեն Ռուբինյանը, ով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ է և նախորդ շաբաթ եղել էր Մոսկվայում՝ հանդիպելով Թուրքիայի հատուկ ներկայացուցչին։

Այսօր նույնպես մի միջադեպ գրանցվեց ԱԺ նիստերի դահլիճում։ Բանն այն է, որ Հակոբ Սիմիդյանն , ով ԱԺ-ից Կառավարություն է տեղափոխվել և Ռոմանոս Պետրոսյանի փոխարեն շրջակա միջավայրի նախարար նշանակվել, այսօր ներկայացնում էր  Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը:

 Բոլորը նկատում էին, սակայն, որ Սիմիդյանն իրեն ոչ ադեկվատ է պահում։ Ամբիոնի առաջ ելույթ ունենալիս՝ նա անընդհատ ծիծաղում էր։ Ամեն բառն ասելիս՝ նրա դեմքին հայտնվում էր ժպիտ, ինչը ոչ մի կապ չուներ թեմայի հետ։ Ակնհայտ էր, որ Սիմիդյանի մոտ ինչ-որ բան այն չէր՝ նկատում են լրատվամիջոցների ներկայացուցիչները։

Նախարարը նաև դժվարությամբ էր ընթերցում նախագծի տեքստը՝ շարունակ դադարներ վերցնելով։

Ավատելով խոսքը՝ Սիմիդյանը կրկին ժպտում էր։

error: Content is protected !!