simonyan-mirzoyan

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ՀՀ նախագահի լիազորությունները ժամանակավոր կատարող Ալեն Սիմոնյանի փոխհարաբերությունները լարվել են: Բանն այն է, որ Արարատ Միրզոյանը չի ներում Ալեն Սիմոնյանին այն բանի համար, որ նա է իրեն փոխարինել ԱԺ նախագահի պաշտոնում ու ամեն պատեհ պահ օգտագործում է Սիմոնյանին «կպնելու» համար:

ararat-mirzoyan

Միրզոյանն անգամ ՔՊ վարչության, ՔՊ-ական տարբեր հավաքների ժամանակ է ակնհայտ ցույց տալիս իր անհանդուրժող վերաբերմունքը Ալեն Սիմոնյանի նկատմամբ: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ Արարատ Միրզոյանն այժմ լծվել է Սիմոնյանի վարկանիշը «զրոյացնելու» գործին ու ամեն բան անում է, թե թիմում, թե հանրության շրջանում Սիմոնյանին քննադատելու համար:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում, բոլորը շատ լավ գիտեն այս հակամարտության մասին, բոլորին հայտնի է, որ Միրզոյանն ամեն քայլի դիմում է անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «աչքից» Սիմոնյանին գցելու համար: ՔՊ վարչության մեր աղբյուրները հայտնեցին, որ արդեն մի քանի ամիս է Միրզոյանն ու Սիմոնյանն անգամ միմյանց չեն բարևում ու նշված անձանց հետ կապված հավաքույթները, քննարկումներն անցնում են շատ լարված մթնոլորտում:

alen-simonyan

Թե առաջիկայում ինչ հանգուցալուծում կստանա երկրի այս երկու դեմքերի գերլարված փոխհարաբերությունները, դժվար է ասելը, քանի որ երկու կողմն էլ կարծես, թե հաշտության եզրեր չեն էլ ցանկանում գտնել: