Տղուս ընկերոջ հետ եմ թաքուն շփվում, մենք սիրածներ ենք․ էն օրը թեքվեց ինձ ընենց բան ասեց, որ անճարությունիցս ամբողջ աշխարհը փուլ եկավ գլխիս

Ես հասուն կին եմ ու երիտասարդ տարիքում կորցրել եմ ամուսնուս։ Ամուսնուս մահից հետո ես երկրորդ անգամ չեմ ամուսնացել, ոչ էլ ինչ -որ մեկի հետ եմ շփվել, ես ամբողջությամբ ինձ նվիրել եմ իմ որդուն ու աղջկան։

Աղջիկս վաղուց ամուսնացել ա ու գնացել մեր տնից, իսկ տղաս դեռ չի գտել իր կյանքի կեսին։ Տղաս շատ մեծ շրջապատ ունի։ Էս վերջերս մի տղայի հետ ա շատ շփվում, ով իրենց աշխատավայրից ա։

Էնպես ա ստացվում, որ էդ երիտասարդ շուտ -շուտ էր գալիս մեր տուն ու նրա աչքերում կայծ էի նկատում, երբ ինձ էր նայում։ Մի օր, երբ նա մեր տանն էր, տղաս էր դուրս էր եկել դիմացի խանութից սիգարետ գնելու, նա մոտեցավ ինձ ու համբուրեց։ Էդ օրվանից սկսվեց մեր սիրավեպը։ Մի քանի ամիս ա ինչ մենք գաղտնի հանդիպում ենք ու գրվում։

Մի քանի օր առաջ նա նորից գաղտնի եկավ մեր տուն ու ինձ ասաց, որ խզում ա հարաբերությունները հետս, քանի որ պատրաստվում ա նշանվել։ Էդ պահին ամբողջ աշխարհը փուլ եկավ գլխիս, ես ինձ անճար էի զգում։ Մինչև այս խոսակցությունը հոգուս խորքում հույս էի փայփայում, որ մենք դեռ երկար սիրավեպ կունենայինք։