«Կշտապեմ գործընկերոջս փոխարեն ներողություն խնդրել լրագրողներից, ինքս էլ ժամանակին լրագրող եմ եղել»․ Ս․Գաբրիելյան

«Եթե պարոն Ալեքսանյանը կամ ցանկացած մեկը վիրավորել է, ես էլ եմ ներողություն խնդրում, բայց ոչ թե նրա համար, որ լրագրող է, այլ նրա համար, որ մարդուն է վիրավորել։ Տիկին Խամոյան, երբ ասում եք, որ մենք չանդրադարձանք պարոն Ալեքսանյանի հայտարարությանը, ապա ես բան չասացի, որովհետեւ ինձ համար տարբերություն չկա՝ մարդը լրագրո՞ղ է, տնտեսագետ, թե իրավաբան»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքից

sisak

Ագնեսա Խամոյանի հայտարարությանը, թե ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի՝ լրագրողներին «վերբալ մարմնավաճառներ» անվանելու հայտարարության վերաբերյալ իշխանական նախկին լրագրող-պատգամավորները չարտահայտվեցին։

agnesa

Գաբրիելյանը նշեց՝ երբ ինքն էր լրագրող, մամուլի հրապարակումներ է պատրաստել դահլիճում նստած շատ պատգամավորների մասին,  բայց նրանց տեսնելիս պարզ ճակատով է բարեւում, որովհետեւ չի վիրավորել երբեւէ նրանց։