Սոնա Ռուբինյանի գարնանային լուսանկարը

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

768546-356836

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Սոնան բաց գույնի հուդի է կրում։ Երիտասարդ երգչուհին հավաքել է մազերն ու նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Մեկնաբանություններում Սոնան նշել է, որ լուսանկարն արվել է «Դատարկ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի ընթացքում։

765878-4587669

Օրեր առաջ հրապարակված կադրերում Սոնան պատկերված էր ծնողների, քույրիկի եւ եղբոր հետ։ Նրանք կադրում ջերմ գրկախառնված էին։ Սոնան չէր մեկնաբանել հրապարակումը, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին գրել․ «Գեղեցիկ ընտանիք», «Շատ գեղեցիկ ու ներդաշնակ եք»։