varser

Երազում վարսեր տեսնելն ունի տարբեր խորհուրդներ։ Կարևոր է, թե ինչ գույն ունեն մազերը երազում։    

Եթե երազում ձեր մազերը տեսել եք անսովոր գույնով՝ կանաչ, կապույտ, վարդագույն, ապա, դուք ձեր շրջապատում ցուցամոլ և փառասեր մարդու տպավորություն եք թողնում, ով ցանկանում է իշխել մնացածների վրա։   

Եթե երազում ձեր վարսերը անսովոր վառ գույն ունեն՝ կարմիր, կարմրամանուշակագույն, ապա ձեզ բարգավաճում է սպասվում։   

Բաց գույնի, խարտյաշ մազերն էլ հուշում են, որ ձեզ խաբում են ու դավաճանում։   

Սպիտակած մազեր տեսնելն էլ հուշում է, որ դուք մեծ հարգանք եք վայելում, օրիանակելի ու ընդունված մարդ եք շատերի համար և ձեզ երկար տարիների կյանք է սպասվում։