armenia

FlyOne Armenia ավիաընկերության՝ Երեւան-Ստամբուլ առաջին չվերթը տեղի կունենա փետրվարի 2-ին: Ավիատոմսերը սկսում են 90 եվրոյից կամ մոտ 50 հազար դրամից: Փետրվարի 4-ին ավիատոմսի գինը փոքր-ինչ կնվազի՝ դառնալով 69 եվրո, բայց հետո այն կթանկանա՝ դառնալով կրկին 90 եվրո:

armenia

Ստամբուլ մեկնող քաղաքացիների թվում կան նաեւ գործարարներ, հատկապես՝ առեւտրականներ, որոնք թուրքական ապրանքների ներկրման արգելքի դադարեցման արդյունքում օդային ճանապարհով պատրաստ են սկսել իրենց առեւտրային հարաբերությունները թուրք գործընկերների հետ:

Flyone-Armenia

Փետրվարի 2-ին եւ 5-ին երկու չվերթ է նախատեսված, սակայն փետրվարի 7-ից մինչեւ մարտի 27-ը ավիաընկերությունը շաբաթական 3 չվերթ կկատարի: Թուրքական ավիաընկերության առաջարկած ավիատոմսի արժեքը փետրվարի 3-ի համար կազմում է շուրջ 54 հազար դրամ»: