Տանը ստել էի իբրև ընկերուհուս տանն եմ քնելու. իրականությունը իմանալուց հետո, նրանք արգելեցին, որ տուն վերադառնամ

Գուցե հիմարություն էր արածս, բայց այն ժամանակ շատ երկար չէի մտածում, որովհետև սիրահարված էի: Հանուն այդ տղայի պատրաստ էի ամեն բան անել, միայն թե միասին լինեինք: 18 տարեկան էի, երբ առաջին անգամ որոշեցի այդ տղայի հետ գնալ քաղաքից դուրս ու մեկ օր մնալ:

Հասկանում էի, որ ծնողներս դեմ կլինեն այդ որոշմանը, ուստի ստեցի ու ասեցի, որ ընկերուհուս տանը պետքէ քնեմ: Սուստ երկար կյանք չունեցավ: Քաղաքից դուրս պարզվում է ինձ տեսել էր եղբորս ամնեամոտ ընկերը ու զանգել էր մերոնց: Պատկերացնում եք չէ՞ ինչ եղավ դրանից հետո: Այն մարդը, ում համար ես այդ քայլին էի գնացել, անգամ չփորձեց իմ հետ գալ մեր տուն ու ծնողներիս բացատրություն տալ:

Նա հենց այդ նույն օրը անհետացավ ու այլևս չերևաց: Հիմա, երբ հետ եմ նայում հասկանում եմ, որ ինչքան եմ սխալվել նրա հարցում: Ես մտածում էի նա ամեն բանի պատրաստ է ինձ համար, բայց պարզվեց նրա ուզածը միայն ինձ հետ լինելն էր: Հիամ պարզապես ցանկանում եմ բոլոր իմ տարիքի աղջիկներին խորհուրդ տալ, որ նման քայլի գնալուց առաջ շատ երկար մտածեն ու նոր գործեն: