«Նման ճոխ հարսանիքը գոնե գիտե՞ք քանի հազար դոլար արժի, ուզում եք ասել՝ մեր երկրում կոռուցիա չկա՞». Ա. Մանուկյան

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, Պաշտպանության նախարարը հարսանիք է անում այն ժամանակ, երբ Ադրբեջանը մտել է Հայաստանի ինքնիշխան տարածք ու ամիսներով դուրս չի գալիս։

suren-papikyan

«Հարսանիք, որն իր ճոխությամբ չէր զիջում կամ գուցե նույնիսկ գերազանցում էր նախկին իշխանությունների ժամանակ պաշտոնյաների կողմից կազմակերպվող նմանօրինակ միջոցառումներին։ Հարսանիք, որն իրականացվում է ժամանցի վայրեր առանց պատվաստման Քյու Առ կոդի նախարարի չտրամաբանված արգելքի պայմաններում (հետաքրքիր է, թե իշխանական այս միջոցառման հյուրերից քանիսի՞ց է պահանջվել ներկայացնել այդ փաստաթղթերը)։

aregnaz-manukyan

Եվ, ի վերջո, հարսանիք, որից կոռուպցիոն ռիսկի առերևույթ կասկածներ են առաջանում և որի վերաբերյալ ծպտուն անգամ չեն հանում իբրև թե հակակոռուպցիոն խնդիրներով տոգորվող, օտարերկրյա ֆինանսավորմամբ դայլայլող հասարակական կազմակերպությունները»,-ասաց Մանուկյանը