aliev

Ադրբեջանական նավթային «SOCAR» ընկերությունը Սուրենավանում գտնվող հայ-ռուսական բիտումի գործարանը գնելու բանակցություններ է վարում վրացի միջնորդների օգնությամբ։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթը։

socara

Պարբերականը հիշեցնում է, որ այս ընկերությունը տարիներ շարունակ Վրաստանի ամենամեծ հարկատուն է, Վրաստանի տարածքում գրեթե 5 հազար հոգանոց բանակ է պահում՝ ադրբեջանական պետական նավթային ընկերության բենզա-գազալցակայանների, դրանց պահեստների, գազամուղների և այլ ենթակառուցվածքների պաշտպանության անվան տակ:Այդ ծառայությունում ներգրավված են առավելապես ազգությամբ ադրբեջանցի Վրաստանի քաղաքացիներ:

socar

Իսկ բիտումի գործարանը Սուրենավան գյուղում գործում էր դեռևս 2006 թվականից և փակվեց իշխանափոխությունից մեկ-մեկուկես տարի անց։ Գործարանը զբաղվում էր բիտումի արտադրությամբ, որն ասֆալտի արտադրության մեջ օգտագործվող նավթամթերքն է: